Հետևեք մեզ։

Ապրիլի 1-ից գործելու է Արցախը Հայաստանին կապող նոր՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը, ընդամենը ճանապարհն է փոխվելու, ադրբեջանցիները ՀՀ տարածք չեն մտել․ Կոռնիձորի համայնքապետ

17:42, 30 մարտ 2023
Ապրիլի 1-ից գործելու է Արցախը Հայաստանին կապող նոր՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը, ընդամենը ճանապարհն է փոխվելու, ադրբեջանցիները ՀՀ տարածք չեն մտել․ Կոռնիձորի համայնքապետ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի մոտ ադրբեջանական  կողմի վերադասավորումների մասին հրապարակումներ կան։

Այս առիթով Hayastan.news-ը զրուցեց Սյունիքի Կոռնիձորի համայնքապետ Արշակ Կարապետյանի հետ։
 

-Պարոն Կարապետյան, մարզից տարբեր լուրեր են գալիս ադրբեջանցիների վերադասավորումների մասին, խոսվում է, որ առաջ են եկել հայկական պետության տարածք։ Ի՞նչ է կատարվում ձեր համայնքներում։

-Ինչպես գիտեք,Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի՝ Տեղ-Կոռնիձորի,  շինարարությունը մոտենում է ավարտին։ Եվ, ընդամենը ճանապարհի փոփոխություն պետք է լինի, Կոռնիձորի մայրուղին որ կառուցում են, արդեն երթևեկելի է, ասֆալտապատած, 100 մետր է մնացել, դա էլ կավարտեն  վաղը, ամսի մեկից արդեն կգործի նոր ճանապարհը։

-Այսինքն, ապրիլի 1-ից է փակվում Տեղից՝ Աղավնո ճանապարհը։

-Այո։

-Եթե այդպես է կամ Դուք տեղյակ էիք, որ ամսի 1-ից գործելու է նոր ճանապարհը, ուրեմն գիտեի՞ք, որ երեկ գիշեր Ադրբեջանը որոշակի փոփոխություններ է անելու։

-Էլի ասեմ․ մեր տարածք իրենք չեն մտել, դա հին խորհրդային սահմաներ որ ասում են, այ դա է։ ՀՀ տարածք չեն մտել։

-Այդ դեպքում, հին ճանապարհը ո՞ւմ տարածքում է մնացել, եթե իրենց, ապա ուրեմն մտել են ՀՀ տարածք, ձեր հարևան համայնքից ասում են, որ արտում անցակետ են դրել։

-Ոչ, ՀՀ տարածք մի թիզ չեն մտել։ Այս ամենը ճանապարհը փոխելու համար է։

-Իսկ համայնքում ի՞նչ իրավիճակ է։

-Դե անհանգստություն կա, բնական է, բայց արդեն սովորել ենք։ Ընդհանուր նորմալ է։