ԱՄՆ-ում թռիչքի ժամանակ մարդատար ինքնաթիռի հիմնամասից պոկվել է մի հատվածը, ինչի պատճառով ինքնաթիռի սրահում անցք է առաջացել։
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Boeing 737-ը Պորտլենդից Օնտարիո է ուղևորվել: Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Alaska Airlines-ի ներկայացուցիչները, որին պատկանում է ինքնաթիռը, հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո, երբ ինքնաթիռն արդեն բարձրության վրա է եղել։
Boeing-ը ի վերջո շտապ վերադարձել է մեկնման օդանավակայան: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Տեսանյութերն` այստեղ։