Հետևեք մեզ։

Սրբազան տոնը մեզ վերստին հորդորում է սրտացավ լինել միմյանց, ընտանիքի, հայրենիքի հանդեպ․ Արմեն Սարգսյան

12:51, 06 հունվար 2024
Սրբազան տոնը մեզ վերստին հորդորում է սրտացավ լինել միմյանց, ընտանիքի, հայրենիքի հանդեպ․ Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը  շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ.

«Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Այս սրբազան տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել իրար, հոգատար և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով, բարությամբ և ջերմությամբ:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»: