ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելու մասին, որն առնչվում է փողերի լցավմանը։
Hayastan.news-ն այդ այդ առնչությամբ մենկաբանություն խնդրեց Հայկազ Բաղմանյանից։
-Ձեր նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, պարոն Բաղմանյան, 251 մլն դրամ փողերի մեղադրանք է ներկայացվել։
-Նո՞ր, տեղյակ չեմ․ առաջինը չեղած, երկրորդը։ Առաջինն ի՞նչ եղավ։ Երևի կհրավիրեն ես չգիտեմ՝ ինչ են ուզում, ինչ են ապացուցում, ում են ապացուցում, ամեն դեպքում ոչ մի բան չկա։
-Ձեզ չե՞ն տեղեկացրել հարուցված վարույթի մասին, ինչպես թե տեղյակ չեք, երբ հաղորդագրություն է տարածվել։
-Չէ, տեղյակ չեմ, որտե՞ղ նայեմ հաղորդագրությունը։ Երևի կտեղեկացնեն։
-Նշվում է, որ Դուք հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները եք թաքցրել։
-Հա, թաքցրել եմ, 1986-ի 21-01-ը՝ «Ժիգուլի»։ Առաջին մեղադրանքում ապշեցուցիչ բաներ կան․ էդ «Ժիգուլին» է, 6,3 անհասկանալի է դրամ է, թե ռուբլի, իրենք էլ պատասխանը չունեն։ Մի մեքենա էլ որ որդուս եմ տվել 2008-ին, մոռացել եմ գրեմ։ Նորը չեմ տեսել ինչ է, կնայեմ, երևի կասեն նաև։
-Դուք Հայաստանու՞մ եք բնակվում։
-Այո, իհարկե, բա որտեղ։
Քաղաքական հարցեր ևս տրվել են Հայկազ Բաղմանյանին, որոնց նա պատասխանեց այս պահին չհրապարակելու պայմանով։