Ռուսաստանը տարեկան կարտադրի 32 հազար անօդաչու թռչող սարք։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի կառավարության տվյալներով՝ արտադրությունը երկրում ամբողջությամբ կգործարկվի 2030 թվականին։
Անցյալ տարի, ըստ արդյունաբերության և առևտրի նախարարության տվյալների, արտադրվել է մոտ վեց հազար անօդաչու թռչող սարք։ Դրանցից որ մասն է օգտագործվում քաղաքացիական նպատակներով, որը՝ ռազմական, չի նշվում։
Անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի կողմից ռազմական նպատակներով: