Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ արտասահմանում ռուսական սառեցված ակտիվները կազմում են մոտ 300 մլրդ դոլար և բոլոր միջոցները «պետք է օգտագործվեն Ուկրաինային աջակցելու համար, ինչը պատմական հնարավորություն կլինի ահաբեկչական երկրին ստիպելու վճարել իր չարիքի համար»։
«Նրանք (ռուսական վերնախավերը) կզգան միջազգային հանրության իրական ուժը և կտեսնեն, որ խաղաղությունն ավելի ուժեղ է, քան ահաբեկչությունը», - հավելել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «սառեցված ակտիվները Ուկրաինային աջակցելու համար օգտագործելու որոշումը կլինի արդար և օրինական՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի, ինչպես նաև ճիշտ ազդանշան աշխարհի պոտենցիալ ագրեսորներին: