Պետք է շտկենք մեր մեջքը, պետք չէ, որ ազգովի սգավոր լինենք, որքան էլ մեզ հետ նման բաներ են պատահել։ Ինչպե՞ս են ուրիշները տարիներով սպասում ու հետո վերականգնում իրենցը, մենք էլ կսպասենք, բայց ոչ ձեռքերս ծալած նստած, պետք է աշխատել։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, Աստված մեզ հետ է։
Այս մասին «Արմենիա» ՀԸ «Ներս արի» ծրագրի եթերում ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Թաթան, պատասխանելով հարցին, թե երբ է նախատեսում մենահամերգ ունենալ։
«Մենք՝ արտիստներս, փորձում ենք մեզ ուրախ պահել, որպեսզի ավելորդ անգամ չհիասթափեցնենք մեր հանդիսատեսին, բայց այս ամենը մեր վրա էլ է ազդում։ Հարմար առիթով, առաջ Աստված, կանենք»,-ասել է Թաթան։