Հետևեք մեզ։

Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգևորականը պապս է․ անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը․ Հայկ Մարության

16:55, 06 հունվար 2024
Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգևորականը պապս է․ անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը․ Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Հայկ Մարությանը գրում է․
 
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։
Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգևորականը պապս է՝ Նոր Նախիջևանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խրխրյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։
 
Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետև նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։
 
Ողջախոհություն և ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում»։