Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ Վահդետին պալատում։
Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։