Իրանի Կում քաղաքի Ջամքարան մզկիթի վրա վրեժի կարմիր դրոշ է բարձրացվել։ Դա արվել է հունվարի 3-ին Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ «Իսլամական պետության» ահաբեկիչները երկու ռումբ են պայթեցրել սգո երթի ճանապարհին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի օրը։
Այն հայտնվել է մզկիթի գմբեթին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, նույն դրոշը բարձրացվել է 2020 թվականին` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո:
Շիա ավանդույթի համաձայն` կարմիր դրոշները խորհրդանշում են և՛ անարդարացիորեն թափված արյունը, և՛ սպանվածի վրեժը լուծելու կոչը։