Մոսկվայում 69 տարեկան հասակում մահացել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի թոռը՝ Ալեքսեյ Աջուբեյը, որի մահը ՌԻԱ Նովոստիին հաստատել է նրա նախկին փեսան՝ Իվան Պոլիսսկին։
«Ճիշտ է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Այս մասին ավելի վաղ հայտնել էր «Известия»-ն։ Ինչպես նշվում է, Աջուբեյի ընկերը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ընկերը չի արձագանքում դռան զանգերին։
Մահացել է Խրուշչովի թոռը
18:50, 06 հունվար 2024