Հետևեք մեզ։

Սյունիքում վիճաբանության ժամանակ քաղաքացին դանակահարել է 20-ամյա զարմիկին

19:28, 06 հունվար 2024
Սյունիքում վիճաբանության ժամանակ քաղաքացին դանակահարել է 20-ամյա զարմիկին

Հունվարի 6-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ Սյունիքի օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն տան 39-ամյա բնակիչը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: