Հունաստանում 16-ամյա վերականգնումից հետո բացվել է Էգի քաղաքի պալատը՝ դասական հնության ամենակարևոր հուշարձաններից մեկը, որտեղ թագադրվել է Ալեքսանդր Մակեդոնացին։
Պալատը, որը գտնվում է հյուսիսային Սալոնիկ նավահանգստային քաղաքի մոտ, կառուցվել է ավելի քան 2300 տարի առաջ։ Հետագայում այն ավերվել է հռոմեացիների կողմից, իսկ ավերակները հայտնաբերվել են 19-րդ դարում սկսված պեղումների ժամանակ։
ԵՄ-ի աջակցությամբ իրականացված պալատի մասնակի վերակառուցումն արժեցել է ավելի քան 20 մլն եվրո։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ով ուրբաթ օրը ներկա է եղել հնավայրի բացման արարողությանը, այն անվանել է համաշխարհային նշանակության հուշարձան։