Իտալիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում ընդունել է «Վերոնային»։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։
13-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 74-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Թոմա Անրին գրավել է «Ինտերի» դարպասը, իսկ «Ինտերին» հաղթանակ է բերել կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիի գոլը։ Մխիթարյանը խաղադաշտը թողել է 83-րդ րոպեին։