Հետևեք մեզ։

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին՝ մերկասառույցի պատճառով, ավտոբուսն ընկել է ձորակը

21:12, 06 հունվար 2024
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին՝ մերկասառույցի պատճառով, ավտոբուսն ընկել է ձորակը
Հունվարի 6-ին, ժամը 13։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին՝ մերկասառույցի պատճառով, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Volkswagen» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակում։
Փրկարարներն ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ., և երկու ուղևոր)։