Հունվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17:20-ի սահմաններում ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծնողները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։
Վանաձորում 2-ամյա աղջիկ է մահացել. Shamshyan.com
21:54, 06 հունվար 2024