Չինաստանում համատարած կոռուպցիան խաթարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ զինված ուժերը արդիականացնելու և հնարավոր պատերազմին նախապատրաստվելու պլանները, գրում է Bloomberg-ը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով, որոնց վկայակոչում են գործակալության աղբյուրները, կոռուպցիայի դեպքերը հատկապես տարածված են Չինաստանի հրթիռային ուժերում և պաշտպանական արդյունաբերությունում։ Կոռուպցիայի և կաշառակերության հետևանքների թվում ԱՄՆ հետախուզությունը նշել է վառելիքի փոխարեն ջրով լցված հրթիռները: Բացի այդ, արևմտյան Չինաստանում արձակման կայանները չեն գործում այնպես, ինչպես պահանջվում է: Այս կապակցությամբ, ըստ աղբյուրների, պարոն Սին դժվար թե դիտարկի առաջիկա տարիներին ռազմական գործողությունների հնարավորությունը։
2022 թվականի հոկտեմբերին Սի Ծինպինը հրամայեց Ժողովրդա-ազատագրական բանակը վերածել «համաշխարհային կարգի» բանակի մինչև 2027 թվականը, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներդրման և ռազմական պատրաստության համակարգի արդիականացման միջոցով։ Այդ ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը կոչ է արել վերահսկել Թայվանը: