Հետևեք մեզ։

Երևան-Կապան չվերթներն իրականացվում են, բանակցություններ են ընթանում դեպի Իրան չվերթների համար․ Սյունիքի մարզպետ

00:07, 07 հունվար 2024
Երևան-Կապան չվերթներն իրականացվում են, բանակցություններ են ընթանում դեպի Իրան չվերթների համար․ Սյունիքի մարզպետ

Երևան- Կապան-Երևան ուղղությամբ թռիչքները տեղի են ունենում ըստ սահմանված գրաֆիկի: Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց  Սյունիքի մարզպետ  Ռոբերտ  Ղուկասյանը։ Մարզպետի խոսքով՝ չվերթներ չեն իրականացվում միայն անբարենպաստ եղանակային պայմաններում։

 Հարցին, թե ուղևորներ լինո՞ւմ են բավարար չափով, մարզպետը դրական պատասխան տվեց։

Բացի այդ, Ռոբերտ Ղուկասյանը հայտնեց, որ դեպի Իրան չվերթների համար բանակցություններ են տարվում․ «Հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որպեսզի կապ հաստատենք Իրանի տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով, բնականաբար կա վարչապետի հանձնարարարկանը Շինուհայրի՝ Խոտ գյուղի տարածքում գտնվող օդանավակայանի համար, որը որ վստահ եմ՝ շատ շուտով կմեկնարկի»: