Թուրքիան պատրաստվում է վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով գտնվում էր Թուրքիայում և հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի և նախագահի հետ։
«Թուրքիայում մենք խոսեցինք նաև առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացի վերջնական քայլերի մասին», - Հունաստանում լրագրողների հետ զրույցում ասել է Բլինքենը, սակայն մանրամասներ չի հայտնել:
Շվեդիան այդ հայտը ներկայացրել է 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, սակայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել այն մասին, որ Ստոկհոլմը պաշտպանում է այն մարդկանց, ովքեր Անկարան համարում է ահաբեկիչներ: