Հետևեք մեզ։

Ակնկալում եմ շուտով վերադառնալ աշխատանքի.Պենտագոնի ղեկավարը գաղտնի հոսպիտալացվել է

11:39, 07 հունվար 2024
Ակնկալում եմ շուտով վերադառնալ աշխատանքի.Պենտագոնի ղեկավարը գաղտնի հոսպիտալացվել է

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գաղտնի հոսպիտալացվել է, սակայն լրատվամիջոցները, նախքան պաշտոնայան հաստատումը, գաղտնազերծել են նրա` հիվանդանոցում գտնվելը։

Պենտագոնի հոսպիտալացված ղեկավարը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում,-գրել էր The Wall Street Journal-ը։

 

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շարունակում է մնալ հոսպիտալացված, սակայն վերսկսել է իր պարտականությունները, ասել են պաշտոնյաները:

 

Օրեր անց միայն գերատեսչությունը հաստատել է, որ իրենց ղեկավարը հոսպիտալացվել է։ Օսթինը հոսպիտալացվել է պլանային պրոցեդուրայից հետո առաջացած բարդությունների պատճառով:

 

Օսթինը հայտնել է, որ ապաքինվում է և ակնկալում է շուտով վերադառնալ աշխատանքի, այս մասին հայտնում է Պենտագոնի պաշտոնական կայքը։