Հետևեք մեզ։

Պուտինը պատմել է, թե ինչպես է սուրբ Ելիզավետա Ֆեոդորովնայի սրբապատկերը Նյու Յորքից տարել Ռուսաստան

12:07, 07 հունվար 2024
Պուտինը պատմել է, թե ինչպես է սուրբ Ելիզավետա Ֆեոդորովնայի սրբապատկերը Նյու Յորքից տարել Ռուսաստան

Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է սուրբ Ելիզավետա Ֆեոդորովնա Ռոմանովայի  սրբապատկերը տեղափոխել Նյու Յորքից և տեղադրել Նովո-Օգարևոյում, որտեղ ժամանակին ապրել է Մեծ դքսուհին։ Նա այս «վերադարձը» անվանել է խորհրդանշական և զարմանալի։

 

Նախագահը սրբապատկերը ցույց է տվել իր հյուրերին՝ հատուկ գործողության ընթացքում զոհված Ռուսաստանի հերոսների ընտանիքներին, մերձմոսկովյան Նովո-Օգարևո նստավայրի տարածքում գտնվող եկեղեցում` սուրբծննդյան պատարագի ժամանակ:

 

«Այս սրբապատկերը  մասունքներով ինձ նվիրել է Նյու Յորքի  ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Ես այն բերեցի, դրեցի այն տանը և անմիջապես չհասկացա, որ Ելիզավետա Ֆեոդորովնան  վերադարձել էր իր տուն: Ի վերջո, սա իր տունն էր, նա ապրում էր այստեղ», - ասել է Պուտինը:

 

Պուտինը հավելել է, որ հետո նա տանից պատկերակը տեղափոխել է Փրկչի եկեղեցի. «Այս եկեղեցին Սերգեյ Ալեքսանդրովիչն ու Ելիզավետա Ֆեոդորովնա Ռոմանովայի տնային եկեղեցին էր։ Դա խորհրդանշական է», - նշել է պետության ղեկավարը։

 

«Դա խորհրդանշական է», - նշել է  հյուրերից մեկը: Պուտինը համաձայնել է. «Զարմանալի է, խորհրդանշական»: