Թուրքիան հույս ունի, որ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծվի մինչև 2029 թվականը:
Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նախարարը նշել է, որ Հորադիզից Օրդուբադ ընկած հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։