Հետևեք մեզ։

Մոսկվան Երևանի հետ քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի վավերացման հարցը․ Զախարովա

19:27, 30 մարտ 2023
Մոսկվան Երևանի հետ քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի վավերացման հարցը․ Զախարովա

Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակի շփումներում քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում։ Հարկ չեմ համարում բացահայտել այդ շփումների մանրամասները։ Ենթադրում ենք, որ այս հարցը կկարգավորվի դաշնակցային ու փոխընդունելի ձևով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, համաձայն որի՝ Միջազգային քրեական դատարանի կանոնագիրքը համապատասխանում է Հայաստանի մայր օրենքին։ Այն վավերացնելու է ՀՀ խորհրդարանը։ Իր հերթին, Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր է տվել։ Այսինքն, կանոնագրքի վավերցումից հետո ՀՀ-ն պարտավորություն կստանձի ձերբակալել Պուտինին ՀՀ տարածքում։