Հետևեք մեզ։

Դու գիտե՞ս, թե ով է Փառանձեմը․ նայիր, թե ով է նա ձեր ազգի համար․ «Factor.by» շոուի բելառուսցի ժյուրին՝ հայազգի մասնակցին (տեսանյութ)

16:24, 07 հունվար 2024
Դու գիտե՞ս, թե ով է Փառանձեմը․ նայիր, թե ով է նա ձեր ազգի համար․ «Factor.by» շոուի բելառուսցի ժյուրին՝ հայազգի մասնակցին (տեսանյութ)

Բելառուսական «Factor.by» երաժշտական ​​շոուին, որը հեռարձակվում է «Բելառուս 1»-ով, մասնակցում է  նաև ազգության հայ, 16-ամյա Էլեն Բադալյանը (հավանաբար ռուսաստանաբնակ)։

Նա պրոդյուսեր, ժյուրիի անդամ Պրիգոժինի խմբում է։ Կատարումներից մեկի ժամանակ հայուհին հանդես է եկել Կլեոպատրայի կերպարով։ Ժյուրիի անդամներից Սերգեյ Պարխոմենկոն Էլեն Բադալյանին հարցնում է, թե իրեն զգացե՞լ է որպես Կլեոպատրա, ինչին աղջիկը դրական պատասխան է տվել և հայտնել, որ իրեն մաքսիմալ վստահ է զգացել։

Պարխոմենկոն նաև նշել է, որ եթե ժյուրիի մյուս անդամ Օլգա Բուզովան այդ կերպարում արդեն եղել է, ապա պետք չէ կրկնել, այլապես կլինի երկրորդ երգող Կլեոպատրան․ «Բայց դու կարող ես լինել առաջին երգող Փառանձեմը, դու գիտես՝ ո՞վ է նա»,- հարցնում է ժյուրին։

16-ամյա աղջիկը նախ ասում է՝  այո, իսկ լրացուցիչ հարցին, թե ո՞վ է նա, Էլեն Բադալյանը պատասխանում է․ «Ոչ, ես գիտեմ, որ մենք այդպիսի անուն ունենք, թե ով է՝ չգիտեմ»։

«Դե ուրեմն նայիր վկայագրերում, թե ով է Փառանձեմը ձեր ազգի համար»,-եզրափակում է Պարխոմենկոն։

 

Տեսանյութը՝ այստեղ։