Հետևեք մեզ։

Բորելը Գազայում և Կարմիր ծովում իրավիճակը քննարկելու համար մեկնել է Սաուդյան Արաբիա

18:28, 07 հունվար 2024
Բորելը Գազայում և Կարմիր ծովում իրավիճակը քննարկելու համար մեկնել է Սաուդյան Արաբիա

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 7-ին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ կվարի Գազայի հատվածում և Եմենի ապստամբների կողմից նավագնացության սպառնալիքների ֆոնին Կարմիր ծովում իրավիճակի կարգավորման շուրջ,-հայտնում է «Արմենպրես»-ը։

 

«Այցի ընթացքում Բորելը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ Բուդայվիի հետ»,- հայտնել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունում: Մասնավորապես, ուղևորության գլխավոր նպատակն է «դիվանագիտական ջանքերի առաջ մղումը, Իսրայելի և Պաղեստինի միջև և տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հասնելու համար պայմանների ստեղծումը»:

 

«Նա նաև կանդրադառնա մտահոգություն առաջացնող էսկալացիային Կարմիր ծովում», - հավելել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունում: