Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ցանկությունների տոնածառ» համառուսական բարեգործական միջոցառման շրջանակում կատարել է ութամյա Քրիստինայի ցանկությունը, ով երազում էր այցելել Բայկալ լիճ։ Աղջկաընտանիքի հետ լիճ այցի կադրերը ցուցադրվել են «Россия 24» հեռուստաալիքով։ «Բայկալ, բարև։Ես երջանիկ եմ», - ասել է աղջիկը: Նշվում է, որ աղջիկն ապրում է Յուժնո-Սախալինսկում, սովորում է գերազանց գնահատականներով և զբաղվում սպորտային աերոբիկայով՝ չնայած առողջական վիճակին։
Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է հինգերորդ դասարանցի Նիկիտայի ցանկությունը, ով ցանկանում էր այցելել Էրմիտաժ։