Հետևեք մեզ։

Ժամանակավորապես արգելվելու է երթևեկությունը Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման և Օձուն-Արևածագ ավտոճանապարհների հատման տեղամասում

10:10, 08 հունվար 2024
Ժամանակավորապես արգելվելու է երթևեկությունը Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման և Օձուն-Արևածագ ավտոճանապարհների հատման տեղամասում
Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։
 
Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։ Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։
 
Մանրամասները՝ այստեղ։