Հետևեք մեզ։

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ աշխատակիցներից պահանջել է լայքել իր` Ձմեռ պապին գրած նամակը, իսկ չլայքողների ցուցակը տալ իրեն. ի՞նչ է գրել խոսնակը «չատում»

10:37, 08 հունվար 2024
Կարեն Անդրեասյանը ԲԴԽ աշխատակիցներից պահանջել է լայքել իր` Ձմեռ պապին գրած նամակը, իսկ չլայքողների ցուցակը տալ իրեն. ի՞նչ է գրել խոսնակը «չատում»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը աշխատակիցներին հանձնարարում է լայքել սեփական գրառումը, իսկ չլայքողների ցուցակը ներկայացնել իրեն։

Hayastan.news-ին հայտնի է դարձել, որ Կարեն Անդրեասյանն Ամանորին ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանին հանձնարարել է, որ «չատում» նամակ գրի, որ «լայքեն, շեյրեն և քոմենթեն» ԲԴԽ նախագահի վերջին նամակը, որն ուղղված էր Ձմեռ պապին։

 

Դատական դեպարտամենտի աշխատակիցներին Կարեն Անդրեասյանի անունից նա մեղադրել  է պասիվության մեջ, բայց պասիվությունը վերաբերել է ոչ թե նրանց աշխատանքային պարտականություններին, այլ Կարեն Անդրեասյանի անձնական ստատուսի տակ չերևալուն։

Ըստ Կարեն Անդրեասյանի՝ ինքը Ձմեռ պապին գրված նամակում կենսական հարց է բարձրացրել՝ աշխատավարձերի հարցը։

 

Շաբոյանը Անդրեասյանի անունից հայտնել է, որ բոլոր ղեկավարներն իրենց աշխատակիցներին «զգուշացնեն ակտիվ լինել ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ` նրա վերջին գրառումը բոլորով լայքենք, շեյրենք, քոմենթենք»։ Կարեն Անդրեասյանը, սակայն, մեծահոգաբար, ընտրության հնարավորություն է տվել՝ «լայքել, շեյրել կամ քոմենթել», որն ուզեն՝ ըստ ցանկության։ 

 

Սակայն, Անդրեասյանի հանձնարարությունը այդքանով չի ավարտվել, Hayastan.news-ին հասած տվյալներով` անձամբ նրա անունից աշխատակիցներից մեկին հանձնարարվել է հանել բոլոր նրանց անունները, ովքեր ակտիվ չեն եղել Կարեն Անդրեասյանի էջում և չեն լայքել, շեյրել կամ քոմենթել Կարեն Անդրեասյանի՝ Ձմեռ պապին գրած նամակը։

 

«Տարեսկզբին փոխանցես Դեպարտամենտի ՂԵԿԱՎԱՐԻՆ»,-ասվել է Ձմեռ պապին հրապարակավ, իսկ աշխատակիցներին գաղտնի գրված նախատոնական նամակում։

 

Այսպես, Կարեն Անդրեասյանը գուցե նաև իր սեփական ցանկություններն է իրականացնում, ԲԴԽ աշխատակիցներին թաքուն հանձնարարելով իր անձնական էջով զբաղվել, ինչի ակտիվության ցուցանիշներով ներկայանում է մեկ այլ «Ձմեռ պապի», ով իրեն ԲԴԽ նախագահ է կարգել։

 

Բեթղեհեմ Արաբյան