Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի։ Այս մասին ասուլիսում հայտաարրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Պետհաստատությունների դուրսբերումը մայրաքաղաքի սահմաններից թույլ կտա բեռնաթափել կենտրոնը և պետական շենքերն օգտագործել առևտրային նպատակներով»,- ասել է Մինասյանը
Նա նշել է, թե սկզբում միտք կար քաղաքից դուրս հանել արդարադատության նախարարությունը, գլխավոր դատախազությունը և հարակից կառույցները, սակայն իշխանությունները ավելի մեծ նախագիծ սկսեցին, այն համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։