Հետևեք մեզ։

Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են․ Ավինյանը հանձնարարական տվեց

11:07, 08 հունվար 2024
Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են․ Ավինյանը հանձնարարական տվեց

Ենթադրում եմ՝ տրանսպորտում հրդեհի մարիչներ չունենք։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ անդրադառնալով Երևանի տրոլեյբուսներից մեկում բռնկված հրդեհին։

 

Դիտարկմանը, թե տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը, Ավինյանը նշել է, որ անվտանգային հարցերը պետք է բերվեն ստանդարտի։

 

«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- ասել է Ավինյանը՝ հանձրարարական տալով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։