Բաքվում գտնվող գերիներին այցելում են Կարմիր խաչից, նրանք ժամանակ առ ժամանակ կապ են հաստատում հարազատների հետ, նրանց վերադարձի հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատութրան նախարար Գրիգոր Մինասյանը։
«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ևս ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում միջազգային ատյաններում։ Ես համոզված եմ, որ աշխատանքները մեծածավալ են ու առաջիկայում հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել՝ ուր ենք հասել», - ասել է նա։
Գրիգոր Մինասյանը չի մանրամասնել ՝ քանի գերի ունի հայկական կողմը Ադրբեջանում, նշել է՝ հիմնվում է ՔԿ տվյալների վրա։
«Կարող է թյուրըմբռնում լինել, ադրբեջանական կողմը մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմը այլ մոտեցում ունի», - ասել է նա։