Հետևեք մեզ։

Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

11:57, 08 հունվար 2024
Մահացել է Pascal ծրագրավորման լեզվի ստեղծող Նիկլաուս Վիրտը

89 տարեկան հասակում մահացել է շվեյցարացի գիտնական Նիկլաուս Վիրտը՝ Pascal և Modula-2 ծրագրավորման լեզուների հեղինակը, հայտնում է Համակարգչային մեքենաների ասոցիացիան (ACM):

 

«Մեծ ցավով նշում ենք, որ ծրագրավորման լեզվի ուսուցիչ և Թյուրինգ մրցանակի դափնեկիր Նիկլաուս Վիրտը մահացել է 2024 թվականի հունվարի 1-ին: Վիրտը մշակել է համակարգչային մի շարք նորարարական լեզուներ՝ EULER, ALGOL-W, MODULA և PASCAL, դրանք հիմք են ծառայել ապագա համակարգչային լեզուների, համակարգերի և ճարտարապետական ​​հետազոտությունների համար»,- ասվում է ACM-ի հայտարարության մեջ։