ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հերթական դատական նիստին է ներկայացվել անվասայլակով և շտապօգնության ուղեկցությամբ։ Դատարան ներկայացած շտապօգության բժիշկը դատարանին հայտնեց, որ ճնշումը 150/90 է, ատնն այն ավելի բարձ է եղել, ներարկում է կատարվել, դատարանում ևս ներարկում է կատարվել։ Դատարանն այսօր քննարկում է նրա՝ բուժման նպատակով Գերմանիա մեկնելու միջնորդությունը։
Տեսանյութն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը։
Իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: