«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։
Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը հաստատել է նաև Մանուչարյանը։ Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։
Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։
«Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- հավաստիացրել է Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։