Հետևեք մեզ։

Մասկը մեկնաբանել է թմրանյութեր օգտագործելու մասին լուրերը

13:27, 08 հունվար 2024
Մասկը մեկնաբանել է թմրանյութեր օգտագործելու մասին լուրերը

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը, ի պատասխան թմրամոլության մասին լուրերին, ասել է, որ թմրանյութեր չի օգտագործում։ Այս մասին գրում է Forbes-ը։ Մասկը հավելել է, որ երեք տարվա ընթացքում արգելված նյութերի պատահական թեստերը ցույց են տվել, որ նրա օրգանիզմում նույնիսկ փոքր քանակությամբ թմրանյութ կամ ալկոհոլ չկա: Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոն նույնպես նախկինում հաստատել է, որ թեստը երբեք դրական չի եղել և հերքել է գործարարի դեմ ուղղված մեղադրանքները՝ ասելով, որ դրանք ներառում են «կեղծ փաստեր»:

 

Նախօրեին The Wall Street Journal-ը, վկայակոչելով Մասկի ընկերությունների թոփ-մենեջերներին, գրել էր, որ միլիարդատերը թմրանյութեր է օգտագործում, և նրա կախվածությունը անհանգստություն է առաջացնում Tesla-ի և SpaceX-ի տնօրենների խորհրդի անդամների շրջանում: Հրապարակումը պարզաբանում է, որ Մասկի առողջությունից են կախված վեց ընկերություններ, ներդրողների ակտիվները՝ մոտ 1 տրիլիոն դոլար արժողությամբ, տասնյակ հազարավոր աշխատատեղեր և ԱՄՆ տիեզերական ծրագրի մի մասը։