Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել հրադադար հաստատել բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
«Աշխարհի վիճակը» անունը կրող ուղերձում՝ ուղղված դիվանագետներին, Պապը անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Նա դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և կոչ արել անհապաղ ազատել պահվող անձանց։
Հռոմի պապը նշել է նաև, որ Իսրայելի պատասխանը շանր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել և որ Գազայի հիվանդանոցները, դպրոցները և պաշտամունքի վայրերը պետք է ունենան անհրաժեշտ պաշտպանության միջոցները։