Հետևեք մեզ։

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վարորդներից մեկը ոստիկան է, մյուսը՝ ՊՆ զինծառայող. shamshyan.com

15:19, 08 հունվար 2024
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վարորդներից մեկը ոստիկան է, մյուսը՝ ՊՆ զինծառայող. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ վերգետնյա անցման հարևանությամբ բախվել են BMW, Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

 

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 


Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդներից մեկը ոստիկանության ծառայող է, մեկն էլ՝ ՀՀ ՊՆ ծառայող: