Հետևեք մեզ։

ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները դադարեցվել են, հայտնի է պատճառը

17:10, 08 հունվար 2024
ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները դադարեցվել են, հայտնի է պատճառը

Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ  դադարեցվել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորւթյունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։  

Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են  դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և  վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում։

Վերլուծական