Այսօր առավոտյան մահացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Նախնական տեղեկությամբ՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Գալաջյանը մահացել է սրտի կաթվածից: Նա 60 տարեկան էր:
Հովհաննես Գալաջյանի կենսագրությունը
Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում:
Կրթությունը/մասնագիտությունը
1986- 1991թթ.` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, էլեկտրոնային ինժեներ
Աշխատանքը
2000թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
1989թ. մինչև օրս`«Իրավունք» թերթի հիմնադիր և խմբագիր
1995-2000թթ.`«Իրավունք» թերթի բաժնի վարիչ
1992-1993թթ.՝ «Հանրապետական» թերթի քաղաքական բաժնի վարիչ
1988-1989թթ.՝ անկախ լրագրող
Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում
1988թ. մինչև օրս՝ «Սահմանադրական իրավունք» միության անդամ
Մասնակցությունը պետական ընտրովի մարմիններում
1999թ.՝ խորհրդարանական ընտրություններ (համամասնական ցուցակ)
Մրցանակները/ Պարգևները
2000թ.՝ «Winston» հիմնադրամ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
2002թ. «Վահագն» մրցանակ, «Լավագույն լրագրողական հետաքննության համար»
Հրապարակումները
«Անկախություն», «Երկիր», «Executive Intelligence Revue» (ԱՄՆ-Գերմանի)
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած էր, ուներ մեկ որդի: