Հետևեք մեզ։

Մխիթարյա՞նը, ինչպե՞ս կարող է այս ապուշը Ալեքսիսի փոխարեն խաղալ․ Վիդալ. Armsport.am

19:40, 08 հունվար 2024
Մխիթարյա՞նը, ինչպե՞ս կարող է այս ապուշը Ալեքսիսի փոխարեն խաղալ․ Վիդալ. Armsport.am

Արտուրո Վիդալը Ալեքսիս Սանչեսին խորհուրդ է տվել հեռանալ «Ինտերից»,-գրում է Armsport.am-ը։

 

«Ալեքսիս, եթե լսում ես ինձ, խնդրում եմ, հեռացիր «Ինտերից»:

 

Նա չպետք է վերադառնար «Ինտեր», դա ցավալի է։ Նա պետք է գնար մի ակումբ, որտեղ հաճույքով կխաղար, և որտեղ իրեն կսիրեին, բայց նա համառ է։

 

Մխիթարյա՞նը․ ինչպե՞ս կարող է այս ապուշը Ալեքսիսի փոխարեն խաղալ։ Նա խաղում է, իսկ Ալեքսիսը` ոչ, դա խելագարություն է:

 

Լաուտարոն լավ ֆուտբոլիստ է, բայց Ալեքսիսը պետք է խաղա այս թիմում։ Սա ինձ զայրացնում է, ինչպե՞ս կարող ես Ալեքսիսին խաղադաշտից դուրս պահել մինչև 81-րդ րոպեն։ Ես կնախընտրեի նրան տեսնել «Ռիվեր Փլեյթում», քան «Ինտերում»: Նա միայն ուրախ է, երբ խաղում է, ուստի հիմա նա դժգոհ է։

 

Եվ նրա թիմակիցները նրան չեն գերազանցում, բայց մարզիչը պարզապես չի ցանկանում նրան խաղադաշտ դուրս բերել»,- Twitch-ի հաղորդման ժամանակ ասել է Չիլիի հավաքականի կազմում Սանչեսի նախկին թիմակիցը, որն այժմ խաղում է «Ատլետիկո Պարանաենսում»։