Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:00-ի սահմաններում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Նվեր Ա.-ն իր վարած թիվ 16 համարի ԲելԱԶ բեռնատարով հետընթաց կատարելիս բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Արամ Ա.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել «Վարդենիս» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել :
Կայքի տեղեկություններով՝ վիրավորն այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վարորդներից Նվեր Ա.-ն աշխատում է նշված հանքում, որպես մեքենավար, իսկ վիրավոր Արամ Ա.-ն՝ նույն հանքում, որպես փականագործ վարորդ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։