Հետևեք մեզ։

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

21:38, 08 հունվար 2024
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ Ելիսեյան պալատին հղումով։

 

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում էին, որ Բորնի հրաժարականի պատճառը ոչ արդիական բարեփոխումներն են։

 

Բացի այդ, ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են հարցումների արդյունքները, որոնց մասնակիցների մեծամասնությունը կողմ է եղել Բորնի հրաժարականին։

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «X» սոցիալական ցանցում իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել «կատարած աշխատանքի համար, որն ամեն օր օրինակելի էր»։