Հետևեք մեզ։

Բաքվում քննվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը, հայտնի է հաջորդ նիստի օրը

23:27, 08 հունվար 2024
Բաքվում քննվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը, հայտնի է հաջորդ նիստի օրը

Բաքվում տեղի է ունեցել ապօրինի կալանավորված Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննարկման նիստը։

 


Բաքվի վերաքննիչ դատարանում դատավոր Հասան Ահմադովի նախագահությամբ քննվել են վերաքննիչ բողոքի ապացույցները, ցուցմունք է տվել Վագիֆ Խաչատրյանը։

 


Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան իր ճառի ժամանակ դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

 


Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը, ով գործընթացում հանդես է եկել որպես տուժող, ինչպես նաև պետական ​​դատախազը միջնորդել են մերժել բողոքը։

 


Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հունվարի 15-ին։

 


Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, ըստ որի՝ Խաչատրյանը Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է, այսպես կոչված, «Խոջալուում ադրբեջանցիների զանգվածային սպանություններին մասնակցելու մեջ»։