Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է:
Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ողբերգական դեպք՝ Շիրակում. մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել 1 ամսական տղա երեխայի դի․ shamshyan.com
10:29, 09 հունվար 2024