Ադրբեջանի պերինատալ կենտրոնում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Այս մասին ասված է Գլխավոր դատախազության, ԱԻՆ և Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման համատեղ տեղեկատվության մեջ։
Հաղորդվել է, որ Բաքվի Խաթայի շրջանի Յուսիֆ Սաֆարովի փողոցում գտնվող հանրապետական պերինատալ կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 3 հոգի ծխից թունավորումով հոսպիտալացվել են, հայտնաբերվել են նաև կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվող 4 երեխաների դիերը։
Փաստի առթիվ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։