Հարավային Կորեայի խորհրդարանը երկուշաբթի վերջապես ընդունել է օրինագիծ, որն արգելում է շան մսի օգտագործումը, հայտնում է Yonhap գործակալությունը։
208 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է շներին մորթելու, կտրելու, իրացնելու նպատակով շների բուծումն արգելող օրինագիծը։ Իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը և գլխավոր ընդդիմադիր «Միացյալ դեմոկրատական կուսակցությունը» համատեղ աջակցել են արգելքին:
«Մենք կարծում ենք, որ այս արգելքը նշանակալի շրջադարձային կետ է Հարավային Կորեայի՝ կենդանիների բարեկեցության հարցում», - ասել է Human Rights International-ի տեղական բաժնի ներկայացուցիչ Լի Սանգ Կյունը:
Օրենքը խախտողներին կարող է սպառնալ առավելագույնը երկու տարվա ազատազրկում կամ մինչև 20 միլիոն վոնի տուգանք: Իսկ շներ մորթելու գործով զբաղվողներին սպառնում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում կամ մինչև 30 միլիոն վոն (22800 դոլար) տուգանք: