Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնին և կանադացի հոկեյիստ Բրենդան Լայպշիկին։
Ջոնսոնը 44 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 60 մենամարտ, որոնցում տարել է 36 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով), կրել է 22 պարտություն, 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի։
Բրենդան Լապշիկը հոկեյի SKA կոնտինենտալ լիգայի Սանկտ Պետերբուրգի ակումբի հարձակվող է։