Հետևեք մեզ։

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է. «Հետք»

01:04, 31 մարտ 2023
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է. «Հետք»

Խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

 

Ըստ Հայասատանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։

Հայկական դիրքերի ինժեներական աշխատանքներում ներգրավված գյուղացիներից մեկն ասել է.

«Ճանապարհի մի կողմում մենք ենք, մյուսում՝ ադրբեջանցիները, երկու կողմում էլ տեխնիկա է բերվել, ընթանում են դիրքաշինական աշխատանքներ, դիրքերն իրարից 10-15 մետր հեռավորության վրա են»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական