Հետևեք մեզ։

Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է․ Մեսրոպ Առաքելյան

13:21, 09 հունվար 2024
Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Թենիսի կորտերի քանդումը նախ և առաջ պետական խայտառակ կառավարման հետևանք է։
Քաղաքապետարանի անհայտ ծագման մի աշխատակից հայտնում է, որ անհայտ ծագման մի ընկերության հետ որոշել են, որ թենիսի կորտերը քանդելու են և պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը։
Նորմալ իշխանություն ունենալու պարագայում քաղաքը կունենար գլխավոր հատակագիծ, մաստեր-պլան, հետո այդ հատվածի վերակառուցման համար կհայտարարվեր մրցույթ, հետո մասնագիտական հանձնաժողովը, հանրությունը կարծիք կհայտնեին... Եվ էլի լիքը կարևոր գործընթացներ։
Բայց Հայաստանի ու Երևանի ճակատագիրը կախված է անձնական գերակա շահ հանդիսացող կախիչից»։