Խնդրում եմ, տեսանյութն ուշադիր նայեք․ այդ հանձնարարությունն ինձ չի ուղղված։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ճշտելէ այն ցնցուղի գինը, որն Արկավիրում քանդեց և իրեն տվեց Նիկոլ Փաշինյանը։
«Տեսանյութը մինչև վերջ նայեք, ուշադիր նայեք»,-ասաց նախարարը։
Դիտարկմանը, թե գույքի գնման պայմանագիրը հայտարարել է ԿԳՄՍ նախարարությունը, Ժաննա Անդրեասյանն ասում է, որ ցնցուղն այդ գույքի մաս չի կազմում։
Նշենք, որ այդ տեսանյութում Անդրեասյանն ասում է՝ դա մեր մասով չէ, և ցնցուղը փոխանցվում է այլ մարդու։